Ճապոնիայում առցանց աճուրդի ժամանակ ուրան է վաճառվել

11:29 • 31.01.19

Ճապոնիայում առցանց աճուրդի ժամանակ ուրան է վաճառվել: Ըստ The Mainichi պարբերականի՝ այս մասին հայտնել է Տոկիոյի ոստիկանությունը՝ մեկ տարի տևած հետաքննության արդյունքում:

Անցած տարվա հունվարին ատոմային էներգիայի վերահսկման վարչության մասնագետի ուշադրությունը գրավել էր ուրանի առցանց աճուրդի մասին հայտարարությունը: Խոսքը համեմատաբար ցածր ռադիոակտիվությամբ, այսպես կոչված, քայքայված ուրանի մասին էր:

Հետաքննության արդյունքում ոստիկանությանը հաջողվել է գտնել վաճառողին և գնորդին: Վաճառողը հայտարարել է, որ ուրանը  գնել է արտասահմանյան կայքերից մեկից:

Դեպքի առթիվ հետաքննությունը շարունակվում է:

Ճապոնիայում օրենքով արգելված է առանց համապատասխան թույլտվության ռադիոակտիվ նյութերի վաճառքը: