Մալայզիայում տեղի է ունեցել նոր միապետի երդմնակալության արարողությունը (լուսանկարներ)

09:59 • 31.01.19

Մալայզիայում տեղի է ունեցել Պահանգ նահանգի սուլթան Տենգկու Աբդուլլայի երդմնակալության արարողությունը, ինչի արդյունքում նա դարձել է երկրի նոր միապետ:

Արարողությանը ներկա է գտնվել շուրջ 500 մարդ թագավորական տոհմից և կառավարությունից:

Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, Տենգկու Աբդուլլան ընտրվել է հունվարի 24-ին՝ 13 նահանգների սուլթաններից կազմված Կառավարիչների խորհրդի կողմից անցկացված գաղտնի քվեարկության արդյունքում:

Տենկգու Աբդուլլան միջնակարգ կրթությունը ստացել է Մալայզիայում, ապա ուսումը շարունակել Սանդհըրսթի բրիտանական թագավորական ռազմական ակադեմիայում: 

Նա սիրում է պոլո խաղալ, ներկայում Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի խորհրդի անդամ է, նախկինում գլխավորել է Մալայզիայի ֆուտբոլի ասոցիացիան:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Մալայզիայի նախկին թագավոր Մուհամեդ 5-րդը երկրի պատմության մեջ առաջին անգամ վաղաժամկետ հրաժարվել էր գահից:

 

Image result for Sultan of Pahang ascends throne as new Malaysian king

Image result for Sultan of Pahang ascends throne as new Malaysian king