ԱՄՆ-ում անոմալ ցրտի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների արևմտյան հատվածում արկտիկական շրջանից եկած սաստիկ ցուրտ եղանակը, որը խառնաշփոթ է առաջացրել տասնյակ միլիոնավոր ամերիկացիների առօրյայում, դարձել է ութ մարդու մահվան պատճառ:
Ինչպես նշում է The Guardian-ը, վերջին զոհը գրանցվել է Իլինոիս նահանգում: Տարեց տղամարդը մահացել է տան ճանապարհին:
Հայտնի է, որ բազմաթիվ քաղաքներում չեղարկվել են հազարավոր չվերթներ, փակվել են դպրոցները, դադարեցվել է փոստային ծառայությունների աշխատանքը:
Նախորդ գիշեր ԱՄՆ-ում ամենացուրտ եղանակը գրանցվել է Մինեսոտա նահանգում՝ 48 աստիճան ցուրտ՝ ըստ Ցելսիուսի սանդղակի: Համեմատության համար նշվում է, որ նույն գիշեր Հարավային բևեռում եղել է ավելի «տաք»՝ -31 աստիճան: Մինչդեռ Չիկագոյում օդի ջերմաստիճանը հասել է -40-ի:
Նշվում է, որ անոմալ ցրտից ամենաշատը տուժել են Մինեսոտա, Վիսկոնսին, Միչիգան, Այովա, Նեբրասկա, Իլինոիս նահանգները:













