Բրազիլիայում հանցագործը սրտի կաթված է ստացել քահանայի մեքենան կողոպտելու պահին (տեսանյութ)
Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի Գուարուլյուս քաղաքում հանցագործը կողոպուտի ժամանակ մահացել է սրտի կաթվածից:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, երեք չարագործ մոտեցել են կայանված ավտոմեքենային, որում գտնվել են քահանան և նրա կինը: Նրանցից մեկը բացել է վարորդի դուռը և հանկարծակի ուշագնաց եղել՝ ընկնելով գետնին: Ավելի ուշ պարզվել է, որ նրա մոտ սրտի կաթված է եղել:
Նրա հանցակիցը փախուստի է դիմել, սակայն ավելի ուշ վերադարձել է և փորձել է դեպքի վայրից տանել մահացած ընկերոջը: Այդ ընթացքում երրորդ հանցակիցը կանգնած է եղել մեքենայի մոտակայքում:
Քահանան կնոջ հետ դուրս է եկել մեքենայից և մի կողմ կանգնել, ինչից հետո կողոպտիչներից մեկը վերցրել է ուղևորի նստատեղին դրված պայուսակը, ապա պտտվելով մեքենայի մյուս կողմը՝ կրակել քահանայի ուղղությամբ:
Հանցագործներին հաջողվել է թաքնվել, նրանց փնտրում են: Արդյոք վիրավորվել են կողոպուտի զոհերը, թե ոչ, չի հաղորդվում: Կատարվածը ֆիքսել է վերահսկման տեսախցիկը:










