Ռուսաստանում քաղաքապետի կաշառք վերցնելու տեսանյութը հայտնվել է համացանցում

18:20 • 31.01.19

Ռուսաստանի Դաշնության Աստրախանի մարզի Կամիզյակ քաղաքի քաղաքապետ Դմիտրի Վասիլևին բռնացրել են առանձնակի խոշոր չափի կաշառք վերցնելիս. պաշտոնյայի գործողությունները ֆիքսվել են սենյակում եղած տեսախցիկի միջոցով:

ՌԴ Քննչական կոմիտեն արդեն հրապարակել է կաշառակերության այս աղմկահարույց դեպքի հետ կապված տեսանյութը YouTube-ում: Այստեղ հստակ երևում է Վասիլևի՝ գումարը վերցնելու պահը:

Նույն գործի շրջանակներում քննվում է կաշառակերության մեկ այլ դեպք, որը 2018 թվականի դեկտեմբերին տեղի գործարարներից մեկից պահանջել է Կամիզյակսկի շրջանի ղեկավար Վասիլի Սուխորուկովը: Նշվում է, որ նա գործարարից պահանջել է 1 մլն 800 000 ռուբլի: