Նիգերիայում ծովահեների մոտ գերի ընկած նավաստիները, որոնց թվում էր խոհարար Անդրոնիկ Գրիգորյանը, ազատ են արձակվել
Նիգերիայում ծովահենների մոտ գերության մեջ հայտնված ռուս նավաստիներն ազատ են արձակվել:
Ինչպես հաղորդում է iz.ru-ն, խոսքը MSC Mandy բեռնատար նավի 6 նվաստու մասին է, որոնք ողջ-առողջ են և վերադառնում են հայրենիք:
Գվիենեական ծոցում հունվարի 2-ի գիշերը ծովահենները հարձակվել էին Պանամայի դրոշի ներքո նավարկող նավի վրա: Նավում 24 մարդ է գտնվել, որոնցից 23-ը՝ ռուս: Նրանցից վեցին են գերի վերցրել՝ նավապետ Անդրեյ Իվանովին, նրա ավագ օգնական Անդրեյ Սվիտինին, երրորդ օգնական Ալեքսանդր Սիմոնովին, բոցման Իգոր Տելեշինին, խոհարար Անդրոնիկ Գրիգորյանին և զոդագործ վարպետ Ռոման Իվանովին:










