Թբիլիսիում գազի արտահոսքից 7 մարդ է մահացել

15:30 • 31.01.19

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում գազի արտահոսքից 7 մարդ է մահացել, հաղորդում է Sputink գործակալության վրացական ծառայությունը:

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ Թբիլիսիի ծայրամասերից մեկում:

Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է զոհերի թիվը, սակայն վթարի պատճառը չի հայտնել:

Գործակալության տվյալներով՝ բնակարաններից մեկում, հավանաբար, բաց տեսակի ջրատաքացուցիչ է եղել, որն էլ կարող էր գազի արտահոսքի պատճառ դառնալ:

Ավելի վաղ Թբիլիսիի ծայրամասային Դիդի Դիգոմի շրջանում գազի արտահոսքի հետևանքով մեծ պայթյուն էր որոտացել: Մահացել էր 4 մարդ, 8-ը իրավորվել էին: