ԱՄՆ-ում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ավելի քան 1600 չվերթ է չեղարկվել
ԱՄՆ-ում անոմալ ցրտերի և ձյան առատ տեղումների պատճառով ավելի քան 1600 չվերթ է չեղարկվել: Այս մասին հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով FlightAware պորտալին:
Նշվում է, որ միայն Չիկագոյում չեղարկվել է 1164 չվերթ, ևս 45-ը հետաձգվել է: Միևնույն ժամանակ Միդուեյում չեղարկվել է 322 չվերթ, հետաձգվել՝ երկուսը: Նշվում է, որ նման իրավիճակ է տիրում արդեն չորս օր:
Ինչպես հաղորդում է NBC հեռուստաընկերությունը, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով 11 նահանգում դադարեցվել է փոստային առաքման ծառայությունը:










