ԱՄՆ-ում անհայտ անձը փորձել է հարձակվել ՉԺՀ-ի պատվիրակության ավտոշարասյան վրա
ԱՄՆ-ում անհայտ անձը փորձել է հարձակվել ավտոշարասյան վրա, որը ենթադրաբար ՉԺՀ-ի պատվիրակությանն է պատկանել: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է NBC հեռուստաալիքի թղթակից Քելի Օ’Դոնելը: Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Սպիտակ տնից ոչ հեռու: Հարձակման հետևանքով տուժել է ԱՄՆ գաղտնի ծառայության մի աշխատակից:
Քելի Օ’Դոնելը հրապարակել է ԱՄՆ գաղտնի ծառայության հայտարարությունը, որում ասվում է, որ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ հունվարի 30-ին: Ոստիկանները ձերբակալել են մի մարդու, որն անցել է ոստիկանական պատնեշն ու հարձակվել սպաներից մեկի վրա՝ փորձելով խանգարել երթևեկությանը:
NBC-ի թղթակցի աղբյուրների հավաստմամբ՝ մեքենան, որի վրա տղամարդը փորձել է հարձակվել, պատկանել է Չինաստանի պատվիրակությանը, որը Վաշինգտոնում է գտնվում երկօրյա այցով:










