Հետայսու Կենդանաբանական այգին կունենա կառավարման խորհուրդ. քաղաքապետարանի ներկայացուցիչն ու ցուցարարները հանդիպեցին (տեսանյութ)

10:59 • 01.02.19

12: 12

Կենդանաբանական այգու աշխատակիցներին ու կենդանասերներին մոտեցավ Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ով նշեց, որ քաղաքապետի տեղակալը Երևանում չի գտնվում և առաջարկեց Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի՝ Գոշ Սարգսյանի հետ հանդիպեն:

«Կենդանասերների նախաձեռնող խմբի» համակարգող Արմեն Ումրշատյանը կրկին ներկայացրեց Կենդանաբանական այգու հետ կապված խնդիրները, որոնք, ըստ նրա, իրենք բարձրաձայնում են, սակայն անպատասխան է մնում:

Արմեն Ումրշատյանն ասաց, որ Երևանի քաղաքապետի հետ իրենք հանդիպել են, ով իրենց առաջարկել է կարճ ժամկետում ներկայացնել ծրագրերը, տեսլականը: Բացի այդ, խմբի համակարգողը ներկայացրեց իրենց 3 կետից բաղկացած պահանջները:

Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը նշեց, որ քաղաքապետի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, և բազմաթիվ քննարկումներ են եղել, և ոչ միայն ընդգրկված մարդկանց առաջարկություններն են ուսումնասիրում, այլ նաև այլ մարդկանց, ովքեր չեն եղել խմբում: «Դրանք լուրջ ուսումնասիրության կարիք ունեն: Չի լինելու որևէ հարց, որի հստակ պատասխանը չլինի, դա լինի իրավական, ֆինանսական, թե բոլոր մյուս առումներով»,-ասաց նա:

Գոշ Սարգսյանը նշեց, որ իրենք որևէ մեկի շահը չեն պաշտպանում, հստակ պաշտպանում են այգու շահերը և այլ դիրքորոշում չունեն: «Ուղղակի պետք է պարզ ճշմարտություն հասկանաք, 100-ավոր նամակներ են, և դրանց հստակ պատասխանի համար անհրաժեշտ է ժամանակ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ուսումնասիրությանը, Մշակույթի վարչության պետն ասաց, որ քաղաքապետի կարգադրությամբ ստեղծվել է մասնագիտական հանձնախումբ և աուդիտի ու քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ուսումնասիրություններ է կատարել, որը երկու օր առաջ է ավարտվել՝ ընդգրկելով 2016-2018 թթ.:

«Սպասում ենք աուդիտի և վերահսկողության վարչության եզրակացությանը, որը հրապարակվելու է»,-ասաց նա:

Գոշ Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ կանոնադրության մեջ փոփոխություն են կատարելու, որը ավագանու նիստում կդրվի քննարկման: «Հետայսու կենդանաբանական այգին կունենա կառավարման խորհուրդ, որը բաղկացած կլինի 11 անդամից, 2-ը կլինեն կենդանաբանական այգու աշխատակիցներ, մնացածը հասարակական սեկտորից»,-ասաց նա:

 11:37

Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն աշխատանքից ազատվելու ծանուցում է ուղարկել մի քանի աշխատակիցների, որոնց թվում է եղել նաև Գևորգ Գրիգորյանը:

Երևանի քաղաքապետարանի առաջ անցկացվող բողոքի ակցիային ներկա էր նաև Գրիգորյանը, որը նշեց, որ 1994-ից աշխատում է կենդանաբանական այգում, այժմ՝ փղի ու գետաձիու հետ:

Ըստ նրա՝ ինքն աշխատանքից ազատվելու ծանուցում ստացել է միայն նրա համար, որ նկարել է, թե ինչպես են արջերին մի տեղ «լցնում», ինչի պատճառով «իրար սատկացնում են»:

Նա ասաց, որ այդ պատճառով իրեն անընդհատ տույժեր են նշանակում, գիշերվա հերթապահություն և այլն, ինչից ինքը հոգնել և հրաժարվել է իր հանգստի ժամին իրակացնել: Այդ պատճառով էլ իրեն ազատել են աշխատանքից:




11:25

Կենդանասերների նախաձեռնող խմբի համակարգող Արմեն Ումրշատյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 3 խնդիր են բարձրացնում՝ առաջին պահանջն այն է, որ կենդանասերներին կրկին անգամ չեն ներգրավել Կենդանաբանական այգու հանձնաժողովի աշխատանքներում և իրենց բարձրացված հարցերն անտեսում են:

Այնուհետև նա նշեց, որ կենդանաբանական այգու տնօրենի լիազորություններ պետք է անհապաղ դադարեցվեն, քանի որ նա հաշվի չի առնում կենդանասերների դիտարկումները և այգու աշխատակիցներին անհիմն հեռացնում է աշխատանքից:

Երրորդ պահանջը, ըստ նրա՝ այն է, որ Երևանի քաղաքապետարանը չի ձեռնարկում բավականաչափ միջոցներ՝ այգու խախտումները հայտնաբերելու ուղղությամբ: Նա ասաց, որ իրենք դիմում են ներկայացրել վերահսկող ծառայություններին, սակայն որևէ քայլ չի արվում:

«Եթե մեր պահանջներն արձագանք չգտնի և շարունակեն մեզ անտեսել՝ մեր ցույցերը կդառնան ամենօրյա»,-ասաց նա:

Հարցին, թե ունե՞ն Երևանի կենդանաբանական այգու տնօրենի թեկնածու, ասաց, որ չունեն, պետք է անցկացվի մրցույթ, թափուր տեղի համար թեկնածուներ առաջադրելու հնարավորություն տրվի:

10:59 

Կենդանասերների նախաձեռնող խմբի համակարգող Արմեն Մրշատյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 3 խնդիր են բարձրացնում՝ առաջին պահանջն այն է, որ կենդանասերներին կրկին անգամ չեն ներգրավել Կենդանաբանական այգու հանձնաժողովի աշխատանքներում և իրենց բարձրացված հարցերն անտեսում են:

Այնուհետև նա նշեց, որ անհապաղ կենդանաբանական այգու տնօրենի լիազորություններ դադարեցվեն, նա հաշվի չի առնում կենդանասերների դիտարկումները և այգու աշխատակիցներին անհիմն հեռացնում է աշխատանքից:

Երրորդ պահանջը, ըստ նրա այն է, որ Երևանի քաղաքապետարանը չի ձեռնարկում բավականաչափ միջոցներ այգու խախտումները հայտնաբերելու ուղղությամբ: Նա ասաց,ո ր իրենք դիմում են ներկայացրել վերահսկող ծառայություններին, սակայն որևէ քայլ չի արվում:

«Եթե մեր պահանջներն արձագանք չգտնի և շարունակեն մեզ անտեսել՝ մեր ցույցերը  կդառնան ամենօրյա»,-ասաց նա:

Հարցին, թե ունեն թեկնածու Երևանի կենդանաբանական այգու տնօրենի, ասաց որ չունեն, պետք է անցկացվի մրցույթ և հնարավորություն տրվի թափուր տեղի համար թեկնածուներ առաջադրեն:
Երևանի կենդանաբանական այգու նախկին և ներկա աշխատակիցները, կենդանասերները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց։

Հունվարի 26-ին նրանք ակցիա էին անցկացրել Կենդանաբանական այգու մոտ։ Ակցիայի մասնակիցները պահանջել էին ժամանակավորապես կասեցնել այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի լիազորությունները, կառավարման խորհուրդ ստեղծել և անցկացնել տնօրենի ընտրություններ, հնարավորություն տալ մասնագետներին, կենդանասերներին ներկայացնել իրենց տեսլականը։ 

Նրանք նաև պահանջում էին ստեղծել հանձնաժողով, որտեղ ներկայացուցիչներ կլինեն նաև քաղաքապետարանից, ինչպես նաև մասնագետներ, որոնք կքննարկեն այգու զարգացմանն ուղղված հարցերը:

Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնանկության պահանջով բողոքի ակցիաները սկսվել են դեռևս մեկ ամիս առաջ, երբ կենդանաբանական այգու մի քանի տեսակի կենդանիներ անկեցին։