Այնթապ գյուղում բախվել են Mitsubishi Pajero-ն և Volkswagen-ը. 16-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

03:04 • 01.02.19

Հունվարի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07: 45-ի սահմաններում Այնթապ գյուղի վարչական տարածքում գործող «Ինեսսա» սուպերմարկետի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 29-ամյա Արշակ Ղուկասյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 XZ 964 համարանիշի և 45-ամյա Ադիս Աբրահամյանի վարած Mitsubishi Pajero մակինիշի 20 ՏՍ 636 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևոր, 16-ամյա Ն.Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: