Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հաստատել է երկրում H1N1 վիրուսի առկայությունը
Ադրբեջանի գլխավոր համաճարակաբան Իբադուլա Աղաևն այսօր հայտարարել է, որ երկրում 16 մարդու մոտ գրիպի H1N1 վիրուս է ախտորոշվել, գրում է Minval.az գործակալությունը:
Աղաևը նշել է, որ այդ քաղաքացիների մոտ վիրուսի առկայությունը հաստատված է հանրապետության առողջապահության նախարարության հակահամաճարակային կայանի, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից:
Ադրբեջանում ԱՀԿ ներկայացուցիչ Հանդե Հարմանջին պարզաբանել է, որ, չնայած H1N1 վիրուսն առկա է, այն «խոզի գրիպ» չի համարվում:
«Աշխարհում հիմա, ինչպես և ամեն տարի, տարածված են սեզոնային գրիպները (A/H1N1)»,- ասել է նա՝ ընդգծելով, որ այդ վիրուսն այլևս խոզի գրիպ չի համարվում, քանի որ այժմ սկսել է փոխանցվել մարդուց մարդուն և սեզոնային գրիպների շարքին է դասվում:










