Ավելի քան 2,2 մլն հիվանդ. Ճապոնիայում գրիպի համաճարակ է բռնկվել
Ճապոնիայում այս ձմեռ ավելի քան 2,2 մլն մարդ հիվանդացել է գրիպով, գրում է jqnews.com կայքը:
Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել, ըստ որոնց՝ երկրում գրիպի ուժեղ համաճարակ է:
Մասնավորապես՝ հունվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Ճապոնիայում հիվանդանոցները միջինը 57 գրիպով հիվանդի են սպասարկել, ինչը 1999թ.-ից ի վեր ռեկորդային ցուցանիշ է:
Ճապոնացի բժիշկները խորհուրդ են տալիս ավելի հաճախ լվանալ ձեռքերը, պաշտպանիչ դիմակներ կրել և առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի:
Երկրի տարբեր շրջաններում գրիպից մահացության դեպքեր են գրանցվել:










