Հունաստանում մեկ շաբաթում 12 մարդ է մահացել գրիպից

13:21 • 01.02.19

Հունաստանում գրիպի պատճառով հունվարի 21-27-ը 12 մարդ է մահացել, այս մասին հայտնել է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը (KEELPNO), գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Դրանից մեկ շաբաթ առաջ գրանցվել էր գրիպից մահվան 2 դեպք, ընդհանուր առմամբ այս սեզոնին Հունաստանում գրիպի պատճառով մահացել է 18 մարդ, մահացածները եղել են 25-ից 90 տարեկան:

Հայտնի է, որ մահվան ելքով բոլոր դեպքերում հիվանդների մոտ ախտորոշված է եղել գրիպի А տեսակի վիրուս, A(H1N1)pdm09 և A(H3N2) ենթատեսակները:

Մասնագետները պնդում են, որ պատվաստումը շարունակում է մնալ վարակից պաշտպանվելու լավագույն միջոցը: