Վարչապետի որոշմամբ Լարիսա Մադոյանն ազատվել է Կոտայքի փոխմարզպետի պաշտոնից

09:23 • 01.02.19

Վարչապետի որոշմամբ Լարիսա Մադոյանն ազատվել է Կոտայքի փոխմարզպետի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Լարիսա Մադոյանին ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի հուլիսից: