Արտակարգ դեպք Երևանում. Բաղրամյան 26-ից հուշադրամներ են գողացել. Shamshyan.com

01:00 • 01.02.19

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Բաղրամյան 26 հասցեում:

Աղբյուրի փոխանցմամբ` ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարման շահագործման բաժնի պետը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ հունվարի 25-ից հունվարի 30-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան 26 հասցեում գտնվող ՀՀ կառավարության աշխատակազմի առաջին մասնաշենքի 3-րդ հարկի միջանցքում տեղադրված ցուցափեղկից գողացել են 4 հուշադրամ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ բացահայտելու տեղի ունեցածը: