129 տարեկանում մահացել է Ռուսաստանի ամենատարեց կինը

06:12 • 01.02.19

Հունվարի վերջին Չեչնիայում մահացել է Ռուսաստանի ամենատարեց կինը` Կոկու Իստամբուլովան: Այդ մասին РИА Новости գործակալությանը հայտնել է նրա թոռը` Իլյաս Աբուբակարովը:

«Ճնշումն իջել էր, ներարկում կատարեցին, բայց կյանքը փրկել չհաջողվեց: Մի քանի ժամ անց մահացավ` հանգիստ, գիտակցությունը տեղը, աղոթքը շուրթերին»,- պատմել է թոռը:

Իստամբուլովան 129 տարեկան էր: Նրա ծննդյան ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ, անձնագրում գրված է եղել միայն ծննդյան տարեթիվը` 1889 թվական:

Աղբյուրի փոխանցմամբ` կնոջը հուղարկավորել են հունվարի 27-ին: Նա ուներ 5 թոռ և 16 ծոռ, իսկ զավակները վաղուց են մահացել: