Թուրքիայում հայրը որսորդական հրացանով «սխալմամբ» սպանել է քնած դստերը
Այժմյան Թուրքիայի Ադանա նահանգի Քոզան շրջանում 52-ամյա տղամարդը «սխալմամբ» սպանել է իր 18-ամյա դստերը, երբ վերջինս քնած է եղել, գրում է թուրքական DHA գործակալությունը:
Քոզանի բնակիչ Քադիր Թաթարը որսորդական հրացանով սպանել է քնած աղջկան, 18-ամյա Թուղչե Թաթարը մահացել է տեղում:
Նշվում է, որ սպանությունից հետո հայրը զանգահարել է որդուն և ասել՝ «Թուղչեին սխալմամբ սպանեցի»: Դեպքի վայր ժամանած ոստիկանների առաջ, սակայն, Քադիր Թաթարը դուռը չի բացել:
Դուռը կոտրելու միջոցով ներս մտած ոստիկանները տեղում ձերբակալել են տղամարդուն:
Սպանված դստեր մարմինն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության:











