ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել եզդի ժողովրդին՝ եզդիների հոգևոր առաջնորդի մահվան կապակցությամբ

15:37 • 02.02.19

 

ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել եզդի ժողովրդին՝ եզդիների հոգևոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան կապակցությամբ:

Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

«Խոր ցավով տեղեկացանք աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան մասին:

Թահսին Բեգն ամուր հարաբերություններով կապված էր Հայաստանի պետականության, Հայաստանի եզդիական համայնքի հետ, և վերջինիս կորուստը մեծ ցավ է նաև եզդի ժողովրդի բարեկամ հայ ժողովրդի համար:

Խորին ցավակցությունս եմ հայտնում Հայաստանի և աշխարհի եզդիներին, Միրի ընտանիքին և կիսում կորստի ծանր վիշտը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ցավակցական ուղերձում: