Բուենոս Այրեսի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. կա ավելի քան 110 տուժած
Բուենոս Այրեսի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 112 տուժել է մարդ, այդ թվում՝ 8 անչափահաս: Ինչպես հաղորդում է Todo Noticias-ը, տուժածներից 52-ը հոսպիտալացվել են, մյուսներին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում:
Հրդեհը բռնկվել է Կորիենտես պողոտայում գտնվող հյուրանոցի հինգերորդ հարկում: Տուժածների մի մասն այրվածքներ է ստացել, շատերն էլ տուժել են ծխից ու գազից:
Միջադեպի հետևանքով մահացել է մի 55-ամյա կին: Մահվան պատճառը եղել է ծխից թունավորումը: Բացի այդ, տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր:










