Կաբո Վերդեում թմրանյութերի մաքսանենգության կասկածանքով 11 ռուս նավաստի է ձերբակալվել

02:59 • 02.02.19

Կաբո Վերդեում թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվելու կասկածանքով 11 ռուս նավաստի է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ Կաբո Վերդեում ՌԴ դեսպանատանը հղումով:

Դեսպանատունը հաստատել է ռուս նավաստիների ձերբակալության փաստը՝ նշելով, որ կապ են պահպանում տեղի քննչական մարմինների և ձերբակալվածների հետ:

Նշվում է, որ ESER նավը նավարկում էր պանամական դրոշի տակ և ուղևորվում էր Մարոկո, սակայն ստիպված է եղել կանգառ կատարել Պրայա քաղաքի նավահանգստում այն բանից հետո, ինչ անհայտ պատճառներով մահացել է անձնակազմի անդամներից մեկը:

Տեղի ոստիկանությունը նավի վրա 9,5 տոննա կոկաին է հայտնաբերել: Իշխանությունները ձերբակալել են անձնակազմի անդամներին, նավը գտնվում է նավահանգստում: Նախնական տվյալներով՝ բոլոր ձերբակալվածները ՌԴ քաղաքացիներ են: