Խոշոր ավտովթար Երևանի Թբիլիսյան խճուղում. 2 մեքենա է բախվել. shamshyan.com
Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են 48-ամյա Ռուդիկ Գրիգորյանի վարած Lexus RX 330 մակնիշի 53 RO 333 համարանիշի և 37-ամյա Էդգար Ենգիբարյանի վարած Kia մակնիշի 35 OF 281 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի տեսուչները։
Ըստ վարորդների՝ պատճառը եղել է ճանապարհի ձյունը, որը մաքրված չի եղել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










