Կուբայի երկնքում երկնաքար է պայթել
Կուբայի Պինար դել Ռիո նահանգի երկնքում պայթյուն է որոտացել, գրում է РИА Новости-ն: Ականատեսների խոսքով՝ երկնքում երևացել է կրակ ու ծխի հսկայական սյուն:
Ինչպես հաղորդում է Cibercuba պորտալը, դեպքի վայրում գտնվող որոշ լրագրողներ նշել են, որ ռազմական ինքնաթիռի պայթյունի ականատես են դարձել, սակայն Քի Ուեսթի Ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտնում է, որ պայթյունը կարող է պայմանավորված լինել երկնաքարի ակնմամբ:
«Մենք Ֆլորիդա-Քիսի երկնքում նկատված երկնաքարի մասին հաղորդագրություններ ենք ստանում: Կարծես՝ երկնաքարն ընկել է Կուբայի արևմուտքում՝ Վինյալես քաղաքի մոտակայքում» - ասվում է ծառայության թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
Կուբայում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Զաուրբեկ Մակաևը РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է, որը պայթյունը որևէ կապ չունի ինքնաթիռի հետ: Նրա խոսքով՝ Կուբայի իշխանությունները ենթադրում են, որ ամենայն հավանականությամբ երկնաքար է պայթել:
Միջադեպի հետևանքով տուժածների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվել:










