Կոտայքի մարզում 22-ամյա վարորդն Opel-ով բախվել է գովազդային սյանը և մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել ծառին. կա վիրավոր. shamshyan.com
Երեկ՝ փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում Աբովյանի բնակիչ 22-ամյա Վանո Օհանովն իր վարած Opel մակնիշի 35 PC 279 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե քարերին, այնուհետև երկաթե գովազդային սյանը և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ բախվել ծառին:
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով մեկ մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ականատեսները նշել են, որ որպես վարորդ ներկայացած անձն իրականում վարորդը չի եղել:
Մանրամասները՝ սկզբնաբյուր կայքում:










