Բրազիլիայում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 115-ի
Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 115-ի, հաղորդում է Globo-ն: Նահանգի քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչ, փոխգնդապետ Ֆլավիու Գոդինյուի խոսքով՝ զոհվածների մի մասի ինքնությունն արդեն պարզված է:
«Զոհվածների թիվը կազմում է 115, նրանցից 71-ի ինքնությունն արդեն պարզված է», - հայտնել է նա՝ հավելելով, որ 248 մարդ դեռ համարվում է անհետ կորած:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել հունվարի 26-ին: Ամբարտակի փլուզման հետևանքով մետաղագործական արդյունաբերության թափոններ պարունակող ջուրը լցվել էր շրջակա տարածք` ավերելով բնակելի տները










