Ավտովթար Երևանի «Հայրենիք» կինոթատրոնի մոտ. մեքենան բախվել է գովազդային վահանակին. կան տուժածներ
Փետրվարի 2-ին՝ ժամը 07:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը. անհրաժեշտ է օգնություն:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակին:
Տեղեկություն է հաղորդվել, որ ավտոմեքենայում կա արգելափակված տուժած. դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել երկրորդ ուղևորին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. ուղևորներ Ա. Մ.-ն (1990 թ.) և Ս. Ղ.-ն (1988 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ա. Ղ.-ին (1992 թ.) և մոտեցրել շատպօգնության ավտոմեքենային. Ա. Ղ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:










