Տավուշի Չինչին գյուղում հրդեհ է բռնկվել անասնաֆերմաներից մեկում. մեկնել է 3 մարտական հաշվարկ
Փետրվարի 2-ին՝ ժամը 11:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին բնակավայրում այրվում է անասնագոմի տանիք. անհրաժեշտ է օգնություն:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:15-ին, մարվել՝ 16:23-ին:
Այրվել են անասնագոմը (մոտ 160 քմ) և մոտ 300 հակ անասնակեր: Ծխախեղդ է եղել 29 խոշոր եղջերավոր անասուն (24 կով, 5 հորթ):










