Մյասնիկյան պողոտայի վրա բեռնատար «Գազելը» բախվել է «Մերսեդեսին». պատճառը ձյունը չէ. Հակոբ Կարապետյան (տեսանյութ)

14:48 • 02.02.19

Երևանի Մյասնիկյան պողոտայի վրա բեռնատար «Գազելը» բախվել է «Մերսեդեսին»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Ըստ նրա՝ լուրջ վնասվածքներ մարդիկ, բարեբախտաբար, չեն ստացել։ Հակոբ Կարապետյանը գրել է նաև, որ վթարի պատճառը չմաքրված ձյուն չէ: