Իրանի հարավում ահաբեկիչները հարձակվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբի վրա

12:13 • 02.02.19

Իրանի հարավ-արևելքում գտնվող Նիքշեհր քաղաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբի վրա ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 5 մարդ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ իրանական լրատվամիջոցներին հղումով: 


Գործակալության տվյալների համաձայն՝ հարձակումն իրականացվել է Կորպուսի մոբիլիզացիոն ուժերի շտաբի վրա:


Ինչպես հայտնում է «Մեհր» գործակալությունը, հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ջաիշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորումը, որը կապ ունի «Ալ Քաիդա» խմբավորման հետ: