Ղրիմի միջազգային օդանավակայանի աշխատանքը խափանվել է՝ մառախուղի պատճառով
Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանի աշխատանքը խափանվել է՝ խիտ մառախուղի պատճառով, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Օդանավակայանի հասարակայնության հետ կապերի տնօրեն Իգոր Լապտևը նշել է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից երեք չվերթ հետաձգվել է:
«Մառախուղ և սահմանափակ տեսանելիություն: Օդերևութաբանները կանխատեսում են եղանակային պայմանների բարելավում կեսօրին», - փոխանցել է Լապտևը:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով այս շաբաթ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում հետաձգվել ու չեղարկվել էին տասնյակ չվերթներ:










