Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է, ռուսական կողմում կան կուտակված բեռնատարներ
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կան կուտակված բեռնատարներ:










