«Ամեն ինչ ցնցվում էր, ես վախեցա». Կուբայում երկնաքարի անկման ականատեսը պատմել է բնակչության շրջանում առաջացած խուճապի մասին (լուսանկարներ, տեսանյութ)

10:46 • 02.02.19

Կուբայի երկնքում պայթյունը, որն առաջացել էր երկնաքարի ընկնելու հետևանքով, խուճապ է առաջացրել երկրի բնակչության շրջանում, «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը պատմել է Կուբայի Պինար դել Ռիո նահանգի բնակչուհի Իսաբել Պերդիգոնը:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կուբայի Պինար դել Ռիո նահանգի երկնքում հզոր պայթյուն է որոտացել: Կուբայի իշխանությունները հաստատել են երկնաքարի անկումը:


«Ես այդ ժամանակ տանն էի, և ռումբի պայթյունի նման մի բան զգացի: Ես դուրս վազեցի, որովհետև կարծեցի, թե տունս կփլուզվի, և տեսա, որ շատ հարևաններ արդեն փողոցում են ու նայում են երկնքին: Մի քանի րոպե շարունակ բոլորը խուճապի մեջ էին»,- պատմել է Պերդիգոնը, որն աշխատում է տեղական Guerrillero թերթում:


Նա հավելել է, որ երկնքում ծխի ամպեր է նկատել, իսկ ընկերներից ու հարևաններից իմացել է, որ վերջիններս էլ վառ լուսարձակում են նկատել երկնքում:


Կինը նաև պատմել է, որ այդ ժամանակ մի քանի րոպե չի աշխատել հեռախոսակապը:


«Ամեն ինչ ցնցվում էր, ես վախեցա, կարծես երկրաշարժ լիներ»,- ասել է լրագրողը:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ հայտնաբերվել են երկնաքարի ընկնելու հետքերն ու 20-30 սանտիմետրանոց բեկորները:  

 

 

Image may contain: one or more people and phone

Image may contain: grass and outdoor