1350կմ. Իրանը գործողության երկար շառավղով նոր թևավոր հրթիռ է ներկայացրել
Իրանի զինված ուժերը փետրվարի 2-ին ներկայացրել են գործողության երկար շառավղով նոր թևավոր հրթիռ, որը ստացել է «Հովեյզե» անվանումը:
Ինչպես նշում է Press TV-ն, հրթիռը գաղտնազերծվել է Թեհրանում ռազմական նվաճումների թեմայով կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում: Միջոցառմանը ներկա է եղել Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին:
«Տվյալ հրթիռը պատկանում է «Սումար» ընտանիքին և ունի շատ բարձր արդյունավետություն»,-մանրամասնել է նախարարը:
Նշվում է, որ թևավո հրթիռի ստեղծումը վստահվել է Aerospace Industries Organization ընկերության մասնագետներին: Դրա թռիչքի հեռավորությունը ավելի քան 1350 կմ է:
Պաշտպանության նախարարի խոսքով՝ հրթիռը բարձր ճշգրտություն ունի ու կարող է ցածր բարձրության վրա թռչել:










