ԱՄՆ-ում հրապարակվել է մանկապղծության համար մեղադրվող 286 քահանայի անուն (լուսանկարներ)
ԱՄՆ Տեխաս նահանգի կաթոլիկ եկեղեցու առաջնորդները հրապարակել են 286 քահանայի անուն, որոնք մեղադրվում են անցած 80 տարում մանկապղծությամբ զբաղվելու համար:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 14 թեմ, համակարգելով գործողությունները, հրապարակել է մեղադրյալների անունները: Դեռևս հայտնի չէ՝ արդյոք սա կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի ցուցակում նշված ու առայսօր ողջ հոգևորականների նկատմամբ գործեր հարուցվեն:
Աղբյուրը մանրամասնում է, որ ցուցակում նշված անձանց մեծ մասը մահացել է: Ընդհանուր առմամբ, 286 տղամարդուց 172-ն այլևս ողջ չէ:
Տեխասի գլխավոր դատախազի գրասենյակից հայտնել են, որ իրենք պատրաստ են, համապատասխան դիմում ստանալու դեպքում, գործի անցնել ու երեխաներին զերծ պահել այդ վտանգից:











