Տեսանյութ է հրապարակվել «Հիտլերի կորած նավատորմի» հայտնաբերման վայրից

19:54 • 02.02.19

Համացանցում հրապարակվել է Երկրորդ աշխարահամարտի տարիներից մնացած երեք գերմանական սուզանավի հայտնաբերման վայրից կադրեր պատկերող տեսանյութը:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ սուզանավերը հայտնաբերվել են Սև ծովի հատակին:

Սուզանավերից մեկը հայտնաբերել են թուրքական Ագվա քաղաքից ոչ հեռու: Եվս երկուսը ջրի տակ են գտնվել Ստամբուլի շրջանում:

Սուզանավերը խորտակվել են 1944-ին Թուրքիայի ափերի մոտ: Դրանք ստացել էին «Հիտլերի կորած նավատորմ» անունն այն պատճառով, որ նավերի գտնվելու վայրն անհայտ էր մնացել: