Հունաստանի ռեստորաններից մեկում գազի պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել, այդ թվում` հաստատության տնօրենը

05:49 • 03.02.19

Հունաստանի Կալամատա քաղաքի ռեստորաններից մեկում գազի բալոնի պայթյունի հետևանքով երեք մարդ մահացել է, մեկը` վիրավորվել: Այդ մասին հայտնում է Greek Reporter-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` գազի պայթյունի հետևանքով մահացել են ռեստորանի սեփականատերն ու երկու աշխատակիցները:

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը:

Նշվում է, որ Հունաստանում ձմռանը գազի բալոններն օգտագործվում են ռեստորանները և սրճարանները ջեռուցելու համար: