Կալուգայի մարզում վթարված ավտոբուսում հայ երեխա է եղել (թարմացված)
20:52
Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել է, որ Կալուգայի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների մեջ ՌԴ-ի երկու հայազգի քաղաքացի կա:
Ինչպես ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում, ճշտված տվյալների համաձայն՝ նրանք են` 2008 թվականի ծնված Առաքելյան Մարիան և 1988-ին ծնված Ադամյան Սոնան:
Ներկա պահին նրանք գտնվում են Կալուգայի քաղաքային հիվանդանոցում: Մյուս տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են:
16:10
Mash Telegram ալիքը հրապարակել է Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզում ավտովթարի ենթարկված ավտոբուսի ուղևորների ցուցակը, որում հայի անուն է նշվում:
Ըստ աղբյուրի՝ ուղևորիների թվում է եղել Առաքելյան Սոֆյան մոր հետ:
Հավելենք նաև, որ РИА Новости-ի փոխանցմամբ՝ վթարից հետո ձերբակալվել է ավտոբուսի վարորդը:
14:50
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ավտոբուսի վթար հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի: Նրանցից 4-ը երեխաներ են:
---------------------------
Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի Բաբինիսկի շրջանում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել, հաղորդում է НТВ հեռուստաալիքը, կա 2 զոհ, ևս 22 տուժած հոսպիտալացվել է: Զոհերը մեծահասակներ են, իսկ տուժածներից 16-ը՝ երեխաներ:
Հաղորդվում է, որ ավտոբուսում 48 մարդ է եղել, որից 33-ը՝ երեխա: Երեխաները Յարցեվո գյուղից գնալիս են եղել մարզկենտրոն Կալուգա՝ մրցումների մասնակցելու:
Դեպքի առթիվ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար քրեական գործ է հարուցվել:










