Արխանգելսկում ադրբեջանցի գործարար է սպանվել

00:37 • 03.02.19

Ռուսաստանի Արխանգելսկ քաղաքում անհայտ անձանց կողմից ադրբեջանցի գործարար է սպանվել:

Ինչպես հաղորդում է Minval.az-ը, սպանված գործարարը ծնունդով Աղդաշի շրջանից էր, 1992 թվականին ծնված Ռուսլան Արիֆ օղլի Հուսեյնովը:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գործարարի ուղղությամբ 5 կրակոց են արձակել, ինչի հետևանքով նա տեղում մահացել է:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը: Սպանության կատարողները դեռևս անհայտ են: Նշվում է, որ Հուսեյնովն Արխանգելսկում փայտի բիզնեսով է զբաղվել: Կատարվածի առնչությամբ հետաքննություն է անցկացվում: