Եգիպտոսում հին դամբարաններ են հայտնաբերել, որոնցում մոտ 40 մումիա է եղել
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից 250 կմ հարավ գտնվող Մինյա նահանգում հայտնաբերվել է մի քանի հին դամբարան, որում մոտ 40 մումիա է եղել, հաղորդում է Ynetnews-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` ժայռերի մեջ գտնվող դամբարանները պատկանել են միջին դասի ընտանիքի, որոնց անդամները, հավանաբար, ապրել են Պտղոմեոսի դարաշրջանում:
Չնայած ժամանակին, մումիաները լավ են պահպանվել: Նրանց մեջ առնվազն 10 երեխայի դի է եղել: Մարդկային մնացորդներից բացի դամբարաններում հայտնաբերվել են նաև պապիրուսներ և հախճապակյա սպասք:
Որոշ գտածոների վրա եղել են հին եգիպտերենով արձանագրություններ:










