Հնդկաստանում արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից. կան զոհեր և վիրավորներ (լուսանկարներ)

13:16 • 03.02.19

Հնդկաստանում մայրաքաղաք Դելի գնացող արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից, շրջվել է գնացքի 11 վագոն, որի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ, գրում է Hindustan Times-ը:

Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 4-ի սահմաններում՝ Բիհար նահանգում: Հաղորդվում է, որ վթարի պահին գնացքն ընթանալիս է եղել առավելագույն արագությամբ:

Շտապ դեպքի վայր են ժամանել շտապօգնության և փրկարար ծառայությունների թիմերը: Վիրավորները հոսպիտալացվել են: