Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերին ավելի քան 58 000 մարդ է մասնակցել
Ֆրանսիայում «դեղին անթև բաճկոնների» շաբաթօրյա ցույցերին ավելի քան 58 000 մարդ է մասնակցել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի հեռուստաընկերությանը, ցույցերի ժամանակ տուժածներին աջակցություն հայտնելու համար 58 600 մարդ էր փողոց դուրս եկել: Նախորդ շաբաթ ակցիայի մասնակիցների թիվը կազմում էր մոտ 69 000:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Փարիզում ցույցերի 22 մասնակից է ձերբակալվել:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում բողոքի ցույցերը մեկնարկել են նոյեմբերի 17-ին՝ վառելիքի գները չբարձրացնելու պահանջով: Երկրի իշխանությունների սոցիալական քաղաքականությունից դժգոհ քաղաքացիներն ամեն շաբաթ դուրս են գալիս փողոցներ՝ պահանջելով նաև կառավարության հրաժարականը:










