Ջորջ Սորոսը գրառում է արել Հայաստանի մասին
«Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ուժեղ աջակցությունը կենսական է երկրի ժողովրդավարության ներկայի և ապագայի համար»- թվիթերյան էջում գրել է միլիարդատեր, գործարար Ջորջ Սորոսը:
Նա նաև տեղադրել է «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության կայքում հրապարակված հոդվածը՝ «Ինչպես կարող է Միացյալ Նահանգներն աջակցել Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությանը» վերնագրով։
Հոդվածն անդրադառնում է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո երկրի զարգացման հնարավորություններին:










