Ուկրաինայում կինը պաշտոնապես ամուսնացել է ինքն իր հետ

03:18 • 03.02.19

Ուկրաինայի Դնեպր քաղաքի բնակչուհին պաշտոնապես ամուսնացել է ինքն իր հետ: Информатор պարբերականի հաղորդմամբ` դա տեղի է ունեցել անձնագրային ծառայության աշխատակցի սխալի արդյունքում:

Աղբյուրը նշել է, որ նման թյուրիմացություն է տեղի ունեցել թղթից անձնագիրը ID քարտով փոխարինելու ժամանակ: Անձնագրային բաժնի աշխատակիցը «ամուսնական կարգավիճակ» սյունակում ամուսնու անվան փոխարեն լրացրել է կնոջ անունը:

Անձնական տվյալներին նայելիս կարելի է տեսնել հետևյալը` Աննան ամուսնացած է Աննայի հետ: Անձնագրային բաժնից լրագրողի հարցմանն ի պատասխան նշել են, որ սխալը կարող են ուղղել զագսում կամ իրենց մոտ` կրկին իրենց հերթը հասնելուց հետո միայն: