ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան հարվածել է սիրիական բանակի դիրքերին

04:16 • 03.02.19

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան օդային հարված է հասցրել Սիրիայի բանակի հրետանային դիրքերի ուղղությամբ` ոչնչացնելով զինտեխնիկան: Հարվածի հետևանքով երկու զինծառայող է վիրավորվել, հաղորդում է РИА Новости գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ` միջազգային կոալիցիայի հարվածի արդյունքում հրթիռն ընկել է Ալ-Սուկկարիա շրջանում, որը գտնվում է Սիրիայի և Իրաքի սահմանին` Եփրատ գետի արևմտյան ափին:

Վերջին անգամ նման միջադեպ արձանագրվել է նախորդ տարվա հունիսին: SANA գործակալությունը հայտնել էր, որ միջազգային կոալիցիայի օդուժը ռմբակոծել է Դեյր-Զոր նահանգում գտնվող սիրկական բանակի դիրքերը: Հաղորդվել էր զոհերի և վիրավորների մասին:

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, սակայն, հերքել էր մեղադրանքները: