Թուրքիայում ակցիա է իրականացվել` ի աջակցություն Նիկոլաս Մադուրոյի

05:14 • 03.02.19

Անկարայի կրոնական ազատություն պլատֆորմի ակտիվիստները շաբաթ ակցիա են իրականացրել` ի աջակցություն Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի: Այդ մասին հաղորդում է ТАСС-ը` հղում անելով Anadolu գործակալությանը:

Աղբյուրի փոխանցմաբ` ցուցարաները հավաքվել են Անկարայում Վենեսուելայի դեսպանատան մոտ և իրենց համերաշխությունը հայտնել Վենեսուելայի ժողովրդին և  նախագահին: Ակցիան ուղեկցվել է տարբեր կարգախոսներով, այդ թվում`«Թրամփ, ձեռքերդ հեռու Վենեսուելայից», «Կանգնեք գլուխներդ բարձր, Թուրքիան ձեզ հետ է»:

«Մենք դիմում ենք կայսերապաշտներին` դուք ունեք չար պլաններ, զենք, իսկ մենք ունենք հավատք, եղբայրություն և մեր աղոթքները»,- հայտարարել է պլատֆորմի մամուլի խոսնակը: