Մեծ Բրիտանիայում առևանգել են ճուռակին, որը պաշտպանում էր Հիթրոու օդանավակայանի թռիչքուղին այլ թռչուններից
Մեծ Բրիտանիայում անհայտ անձինք առևանգել են Մայլո մականունով 6-ամյա ճուռակին, որը պաշտպանում էր Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի թռիչքուղին այլ թռչուններից, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան օդանավակայանի մոտակայքում գտնվող հուրանոցի ավտակայանատեղիում: Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են երեք տղամարդ կոտրում այն մեքենայի պատուհանը, որտեղ գտնվել է թռչունը, և դուրս բերում նրան սրահից:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Մայլոյի տիրուհին հազար ֆունտ ստեռլինգի (ավելի քան 1300 դոլար) չափով դրամական պարգև է խոստացել ճուռակին վերադարձնողին:










