Լեռնահովիտ-Տաշիր ճանապարհին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ԲՄՎ 320» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրա»-ի 49-ամյա վարորդը տեղում մահացել է

15:08 • 04.02.19

Փետրվարի 2-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Լեռնահովիտ-Տաշիր ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ԲՄՎ 320» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրա»-ի 49-ամյա վարորդ Սիմոն Գալստյանը տեղում մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Կատարվում է քննություն։