«Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում վնասված կոյուղագծերն ամբողջությամբ փոխարինվել են նորերով, կառուցվել է նաև ջրահեռացման նոր համակարգ. Ա. Զեյնալյան (տեսանյութ)
Էրեբունի վարչական շրջանի բնակիչների ու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց համար իրավիճակ է փոխվել. նրանք այլևս չեն դժգոհի քրեակատարողականի տարածքի կոյուղագծերի հետևանքով առաջացած գարշահոտությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և կից ներկայացրել տեսանյութ:
«Խնդիրը լուծված է. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում վնասված կոյուղագծերն ամբողջությամբ փոխարինվել են նորերով, կառուցվել է նաև ջրահեռացման նոր համակարգ:
Հիշեցնեմ, որ 2018 թ. փետրվարին միջադեպ գրանցվեց Երևանի ավագանու նիստում, ավագանու անդամները ավագանու նիստին կոյուղաջրերով լի տարաներ էին բերել՝ փորձելով քաղաքային իշխանությունների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա»,-գրել է Արտակ Զեյնալյանը:










