Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են Toyota-ն ու Mercedes-ը. կա վիրավոր. Shamshyan.com

02:29 • 04.02.19

Փետրվարի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Մյասնիկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Վահագն Մելքոնյանի վարած Toyota մակնիշի 07 GM 707 համարանիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ 27-ամյա Հովհաննես Բոսինյանի վարած Mercedes մակնիշի 35 RR 904 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com կայքը, վթարի հետևանքով Հ. Բոսինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: