Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 125-ի
Մեքսիկայի Իդալգո նահանգում Տուսպան-Տուլա խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 125-ի, այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Մեքսիկայի սոցիալական ապահովագրության ինստիտուտին:
Ավելի վաղ հաղորդվել էր 120 զոհի մասին:
Ինստիտուտի հաղորդմամբ՝ շաբաթ՝ փետրվարի 2-ին, մահացել է ևս մի տուժած, որը բուժօգնություն էր ստանում Մեխիկոյի հիվանդանոցներից մեկում:
Հիշեցնենք, որ հզոր պայթյունը որոտացել է հունվարի 18-ին Տուսպան-Տուլա գազատարում, որից հետո հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը վառելիքի արտահոսքն է եղել: Այդ ամենը տեղի է ունեցել այն պահին, երբ տարածքում 350 մարդ է հավաքված եղել, որոնք եկել էին ապօրինաբար վառելիք տանելու:










